«Ալ-Իտիֆակայի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի «Այաքսում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի է դարձել, որ Հենդերսոնը բուժզննում կանցնի հունվարի 18-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենդերսոնը չի կարողանում հարմարվել Սաուդյան Արաբիայի կլիմայական պայմաններին և ցանկանում է լքել Ալ-Իթթիֆակը:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 17 հանդիպում և կատարել 4 արդյունավետ փոխանցում։