ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն անորոշ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին. Ֆրանսիացին չի ցանկանում խառնվել իրադարձությունների զարգացմանը:
«Որտե՞ղ եմ լինելու ապագայում: Ես մտածում եմ կարիերաս շարունակելու մասին՝ հետևելով իմ ճանապարհին»,- ասել է Մբապեն GQ-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ լրագրողները հայտնել էին, որ ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեի հեռանալուն։ Ֆուտբոլիստը պատրաստվում է դառնալ Մադրիդի «Ռեալի» խաղացող։