Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել։
Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ փուլ՝ վաստակելով 570 միավոր։
Եզրափակչում, միանձնյա առաջատար լինելով, Նարե Գաբրիելյանը 239,7 միավորով դարձավ ոսկե մեդալակիր։
Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։