Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին իր 400-րդ հանդիպումն է անցկացրել «Յուվենտուսի» ղեկին։
Իտալացու համար 400-րդ հանդիպումն Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ֆրոզինոնեի» հետ խաղն էր:
«Յուվեի» գլխավոր մարզչի պաշտոնում ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն Մարչելո Լիպին (405) և Ջովանի Տրապատոնին (596):
«Յուվենտուսը» Մասիմիլիանոյի գլխավորությամբ հաղթել է անցկացրած հանդիպումների 66%-ը: