Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնի ծառայություններով, հայտնում է Evening Standard-ը։
Հաղորդվում է, որ 19-ամյա իռլանդացին ընդգրկվել է անգլիական գրանդի տրանսֆերային ցուցակում։
Սակայն «ճայերը» չեն ծրագրում բաժանվել Ֆերգյուսոնից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում և վերջերս երկարաձգեցին նրա հետ պայմանագիրը:
Այս մրցաշրջանում Էվան Ֆերգյուսոնը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։