Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադայի ծառայություններով։
22-ամյա արգենտինացին դիտարկվում է որպես Անխել Կորեայի փոխարինող:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմադան կարող է տեղափոխվել նաև Թուրինի «Յուվենտուս»: Calciomercato-ի տեղեկությունների համաձայն՝ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կցանկանար պայմանագիր կնքել արգենտինացի կիսապաշտպանի հետ։
«Ատլանտա Յունայթեդը», թեև պատրաստ է ձմռանը բաց թողնել Ալմադային, սակայն իր կիսապաշտպանի համար կպահանջի 20 միլիոն եվրո։