«Միլանի» կիսապաշտպան Դանիելե Մալդինին այս մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Մոնցայում»: Պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին 2023/2024 մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է «Էմպոլիում»։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում 7 հանդիպում է անցկացրել «Էմպոլիի» կազմում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 2022/2023 մրցաշրջանում Մալդինին վարձավճարով հանդես է եկել «Սպեցիայում»։