Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական խոսել է այս մրցաշրջանում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տիտղոսը նվաճելու իր հնարավորությունների մասին։
«Չեմ ցանկանում ճնշում գործադրել ինձ վրա, բայց կարծում եմ, որ կարող եմ հաղթել «Մեծ սաղավարտն» այս տարի: Սա երկար մրցաշրջան է, և ես նոր մրցաշարեր եմ ավելացրել իմ խաղացանկում, որպեսզի կարողանամ ավելի շատ խաղալ»,- Օսակայի խոսքերն է մեջբերում Tennis Majors-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Օսական դուստր է ունեցել 2023 թվականի հուլիսին։