«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Լացիոյից» կրած պարտությունը (0:1)։
«Դերբիում պարտվելը միշտ ցավալի է: Մենք պարտվեցինք ժամանակակից ֆուտբոլի 11 մետրանոցների և VAR-ի պատճառով։ Մրցավարը գտնվում էր 3 մետր հեռավորության վրա և չսուլեց… 20 տարի առաջ խաղացողները երբեք չէին ցատկի այնպես, ինչպես այսօր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
«Լացիոն» դուրս եկավ կիսաեզրափակիչ և կխաղա «Յուվենտուս»-«Ֆրոզինոնե» զույգի հաղթողի հետ։