«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», հայտնում է Sport Witness-ը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի հետ հարձակվողի պայմանագրում առկա կետի համաձայն տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 12 միլիոն եվրո և ուժի մեջ է մինչև երկուշաբթի՝ հունվարի 15-ը:
«Չելսիի» ղեկավարները մտադիր են մոտ ժամանակներս ակտիվացնել այդ կետը։ Նշվում է, որ «Ռոման» շահագրգռված չէ բաժանվել 30-ամյա ֆուտբոլիստից և ցանկանում է, որ նա երկարաձգի աշխատանքային պայմանագիրը։
Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։