«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 19-րդ տուրի «Էմպոլիի» դեմ խաղում։
Այսպիսով, 37-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 10 գոլի հեղինակ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 14-րդ մրցաշրջանն անընդմեջ խփել է 10 կամ ավել գոլ։ 2010/11 մրցաշրջանում եվրոպական թոփ-5 լիգաներում նա երբեք չի ավարտել մրցաշրջանը 10 գոլից պակաս արդյունքով:
Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Միլանի» առաջատարն է բոլոր մրցաշարերում գոլերի քանակով (10) և գոլային փոխանցումներով (6):