Այսօր՝ հունվարի 7-ին, Նոր Զելանդիայում տեղի ունեցավ Օքլենդի թենիսի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։
Կորտում հանդիպեցին Կորի Գաուֆը և աշխարհի 25-րդ ռակետ Էլինա Սվիտոլինան։ Գաուֆը 6:7 (4:7), 6:3, 6:3 հաշվով հաղթել է Սվիտոլինային։
Հանդիպումը տևել է 2 ժամ 32 րոպե։ Առաջին սեթում թայ-բրեյքից հետո Սվիտոլինան հաղթեց։
Ավելի ուշ Գաուֆը տիրեց նախաձեռնությանը և հաղթեց մրցակցին հաջորդ երկու սեթերում: