«Տորոնտոյի» հարձակվող Լորենցո Ինսինյեն ցանկանում է մոտ ապագայում վերադառնալ Եվրոպա։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ իտալացու ծառայությունները վերջերս առաջարկվել է «Ֆիորենտինան», սակայն «մանուշակները» հրաժարվել են «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակից։
«Ֆիորենտինայի» գլխավոր տնօրեն Ջո Բարոնեն Սկիրային ասել է, որ՝ «Ինսինյեն ընգրկված չէ մեր ծրագրերի մեջ»:
Նշվում է, որ Լորենցոն չի կորցնում Եվրոպա վերադառնալու հույսը և այլ տարբերակներ կդիտարկի։