«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է միլանյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Ես մոտ եմ «Ինտերի» հետ պայմանագիրս երկարաձգելուն, բանակցություններն ընթանում են։ Դա պարզապես ժամանակի հարց է:
Մենք պայմանագիր կստորագրենք առաջիկա ամիսներին»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մարտինեսը միլանյան թիմում հանդես է գալիս 2018 թվականից։