Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Մոնցան» հյուրընկալվելիս հաղթեց «Ֆրոզինոնեին» 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան Դանի Մոտան և Վալենտին Կարբոնին, իսկ Մատիաս Սոուլեն դարձավ ինքնագոլի հեղինակ։ Տանտերերի կազմում աչքի ընկան Աբդու Հարուին և նույն Մատիաս Սոուլեն:
«Մոնցան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական:
«Ֆրոզինոնեն» կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը։ 19 միավորով թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։