Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչպես Վինիսիուս Ժունիորը կարողացել սպասվածից շուտ ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից։
«Այս ամենը վերականգնման նկատմամբ նրա լուրջ մոտեցման, պրոֆեսիոնալիզմի և ֆիզիոթերապևտների հետ կատարած աշխատանքի շնորհիվ է», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Վինիսիուսը վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հետ Բրազիլիայի հավաքականի նոյեմբերյան հանդիպման ժամանակ (2:1): Կանխատեսվում էր, որ 23-ամյա խաղացողը կապաքինվի մինչև 2024 թվականի հունվարի կեսը, սակայն դեկտեմբերի վերջին բրազիլացին հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել հանդիպումներին։