Ինտերը հայտարարել է «Բրյուգեի» կանադացի կիսապաշտպան Տայոն Բուշանանի տեղափոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը «Բրյուգեին» կվճարի շուր 10 միլիոն դոլար։ Նաև որոշակի պայմանների հասնելու դեպքում բելգիացիները կստանան բոնուսներ։ Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։
24-ամյա կանադացին 2021 թվականից էր հանդես գալիս «Բրյուգեում»: Ընթացիկ մրցաշրջանում նա բելգիական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։