Երեկ՝ հունվարի 4-ին, «Յուվենտուսը» 6: 1 հաշվով հաղթել է «Սալերնիտանային» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում:
Այսպիսով, թուրինյան ակումբը երկարաձգել է իր անպարտելի խաղերի շարքը՝ բոլոր մրցաշարերում այն հասցնելով 14-ի (11 հաղթանակ և երեք ոչ-ոքի): Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 4-րդ տուրում միայն մեկ պարտություն է կրել «Սասուոլոյից» (2: 4):
18 տուրից հետո «Յուվենտուսը» երկրորդ տեղում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 43 միավորով: «Ինտերն» առաջատարն է (45 միավոր):