Ինտերը շարունակում է բանակցությունները հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա մինչև 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում:
Կողմերը շուտով կհայտարարեն նոր գործարքի մասին։