«Ռոման» ցանկանում է ամռանը գնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոյին: Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Էստուդիանտեսում» վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը: Այդ մասին հայտնում է Gazzetta-ն։
Հռոմեացիները ցանկանում են գնել Ռոխոյին, եթե նրանք չկարողանան համաձայնվել մանկունիանցիների Քրիս Սմոլինգի ամբողջական տրանսֆերի շուրջ, ով ներկայումս հանդես է գալիս վարձավճարով «Ռոմայի» կազմում:
Հիշեցնենք, որ վերջերս «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու թիմի մտադրության մասին։