Եվրալիգայի շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում մասնակցել է Ստամբուլի «Անադոլու Էֆես» ակումբի դեմ հանդիպմանը:
Քրիս Ջոնսը վաստակել է 15 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: Նա ստացել է 28 րոպե խաղաժամանակ:
Հանդիպումն ավարտվել է 93-88՝ հօգուտ «Վալենսիայի»: