Միլանի «Ինտերը» հետաքրքիր տեսանյութ է ներկայացրել, որում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնում է մինչև 2026 թվականն իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Մխիթարյանը հանդես է գալիս «դասախոսի» դերում և տարբեր լեզուներով հայտնում նոր պայմանագրի մասին:
Հիշեցնենք՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։