«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի եզրափակիչի մասնակից, աշխարհի վեցերորդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը պատմել է, թե ինչպես են ընթանում գործերը մեջքի վնասվածքի հետ կապված, ինչի պատճառով, մասնավորապես, նա հրաժարվել է ATP 2023 թվականի եզրափակիչ առաջնությունից։
«Ես բուժվել եմ. Ինձ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Մի քանի շաբաթ առաջ ես կասկածում էի, թե արդյոք պատրաստ կլինեմ, բայց հիմա բավականին վստահ եմ, որ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում, ինչը լավ է:
Սեզոնի այս հատվածն ինձ համար շատ բան է նշանակում, և ես իսկապես ցանկանում եմ հնարավորինս առողջ լինել: Ես որոշ վերելքներ ու վայրէջքներ եմ ունեցել: Սա նորմալ է ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի համար, բայց կարևոր է մնալ դրական», — Ցիցիպասի խոսքերն է մեջբերում Tennis Majors-ը։