Օքլենդում (Նոր Զելանդիա) ընթացող թենիսի WTA-250 մրցաշարում աշխարհի 74-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանի խաղում հայազգի թենիսիստուհին 1:6, 2:6 հաշվով պարտվել է աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկուհի Էմմա Նավարոյին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե։
Մրցաշարի հաջորդ տուրում Նավարոն կխաղա Յուան Յուե (Չինաստան) — Պետրա Մարտիչ (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։