Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին նշել է Ա Սերիայի, Պրեմիեր լիգայի ու Բունդեսլիգայի տարբերությունը, որտեղ նախկինում հանդես է եկել:
«Այն, ինչ ես այստեղ սովորեցի, միանշանակ տակտիկական կողմն է: Գերմանիայում խաղալով՝ ես ավելի շատ հետ ու առաջ էի վազում։ Անգլիայում էլ էր այդպես, ես շատ էի վազում։
Իտալիայում ավելի տակտիկական ֆուտբոլ է, շատ բան կախված է խաղադաշտում քո դիրքից։
Սա այն ասպեկտն է, որն ինձ պետք էր կատարելագործելու իմ խաղը, որ բարդ բաներ անելու փոխարեն, կարող եմ դա ավելի հեշտ անել»,- ամերիկացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։