Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե որ ակումբին է երկրպագել մանուկ հասակում։
«Երբ ես երեխա էի, ես երկրպագում էի «Ինտերին»: Ես դեռ համակրում եմ այս ակումբին։ Բայց ես երբեք չեմ մարզի այդ թիմը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Pianeta Milan-ը։
64-ամյա իտալացին Մադրիդի «Ռեալը» մարզում է 2021 թվականից։ Իտալիայում Անչելոտին գլխավորել է «Նապոլին», «Միլանը», «Յուվենտուսը», «Պարման» և «Ռեջինան»:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 18 հանդիպումից հետո 45 միավորով առաջին տեղում է։ «Ինտերը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (45 միավոր):