«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Կարծում եմ, որ այսօր մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Մենք արժանապատվորեն արձագանքեցինք վերջին դժվարություններին: Եթե ես դեռ այստեղ եմ, դա նշանակում է, որ ակումբը շարունակում է հավատալ ինձ»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում ինսայդեր Նիկոլո Շիրան: