«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։
««Ինտերի» խաղը առանց Մարտինեսի՞: Դա ընդհանրապես նշանակություն չունի։ Նա, Դիմարկոն և Կուադրադոն կարևոր խաղացողներ են, բայց առանց նրանց թիմը շատ լավ հանդես եկավ «Լեչեի» դեմ (2:0), իսկ այս հանդիպմանը նրանք լավ խաղ ցուցադրեցին ուժեղ թիմի դեմ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Լաուտարոն այս մրցաշրջանում միլանյան թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 18 խաղից հետո «Ինտերը» 45 միավորով առաջին տեղում է։