«Մանչեսթեր Սիթին» շուտով պայմանագիր կկնքի «Ռիվեր Փլեյթի» արգենտինացի կիսապաշտպան Կլաուդիո Էչեվերիի հետ, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ինչպես նշում է աղբյուրը, քաղաքաբնակներն արդեն պայմանավորվել են 17-ամյա խաղացողի հետ հինգ տարվա պայմանագրի շուրջ։ Տրանսֆերային գումարը կկազմի ավելի քան 20 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էչեվերիի հետ պայմանագիր կնքելուց հետո «Մանչեսթեր Սիթին» նրան վարձավճարով կպահի արգենտինական ակումբում։
Դեկտեմբերի 16-ին հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանի համար։
Արգենտինացու պայմանագիրը ներկայիս թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր: