Լեոնարդո Բոնուչին Բունդեսլիգայից կարող է վերադառնալ Սերիա Ա։
Ամռանը 36-ամյա իտալացի պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Յուվենտուսից» և տեղափոխվեց «Ունիոն»։
«Ռոման» մտածում է Բոնուչիի տրանսֆերի մասին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Բանն այն է, որ հռոմեացիների պաշտպան Քրիս Սմոլինգը երկար ժամանակ վնասվածք է ստացել, իսկ Էվան Նդիկան Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում հունվարին մեկնելու է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։
Ռոման պաշտպանությունն ուժեղացնելու այլ տարբերակներ է դիտարկում։ Ակումբը հետաքրքրված է Արթուր Թեատով («Ռեն»), Պաբլո Մարիով («Մոնցա») և Ումար Սոլեով («Ռեդ Բուլ Զալցբուրգ»):