«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին փուլում միլանցիների մրցակիցը կլինի Մադրիդի «Ատլետիկոն»:
«Մեզ հիանալի հանդիպում է սպասվում, երկու բարձր մակարդակի թիմեր խաղում են երկու գեղեցիկ, լեփ-լեցուն մարզադաշտերում:
Սիմեոնեն հիանալի մարզիչ է, ում հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ։ Երբ ես ֆուտբոլիստ էի, նրա հետ շատ տիտղոսներ էի հաղթում, այդ թվում՝ չեմպիոնական տիտղոսը «Լացիոյի» հետ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը։