Արագածոտնի Թալին քաղաքից 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների արանքում տեղադրված ձողի վրա անընդմեջ ձգում անելով. ասվում է Գինեսի ռեկորդների գրքի X-ի միկրոբլոգում։
New record: Most consecutive pull ups on a bar positioned between two moving trucks — 44 by Grigor Manukyan (Armenia) 💪 pic.twitter.com/Mf2tg807be
— Guinness World Records (@GWR) December 18, 2023
Բեռնատարները պահպանել են նվազագույնը 5 կմ/ժ արագություն, շարժման ընթացքում էլ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու:
Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ձգում ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը»՝ Տացիո Գավիոլին։
«Կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա և իմ ռեկորդը նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»,-ասել է նա։