«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսին, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբն արդեն բանակցություններ է սկսել գործարքի շուրջ։ «Յուվենտուսը» ակնկալում է պայմանագրի մեջ ներառել խաղացողի լրիվ տրանսֆերը գնելու կետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա անգլիացու համար պայքարում էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը»։
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։