«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Իտալական թիմի մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է։
««Ատլետիկոն» բարդ թիմ է։ Ես լավ գիտեմ Սիմեոնեին, նա իմ ընկերն է։ Չոլոն լավ է նախապատրաստում թիմին այսպիսի հանդիպումներին։ Դրանք կլինեն հավասարակշռված դիմակայություններ՝ երկու մեծ թիմերի միջև։ Հուսով եմ՝ «Ինտերը» կլինի նույն մարզավիճակում, ինչ հիմա»,- Զանետտիի խոսքն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։