Լիբանանի բասկետբոլի առաջնության Բեյրութի Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Գարի Չիվիչյանը և Գաբրիել Աճեմյանը մասնակցել են «Մայրուբայի» դեմ հանդիպմանը:
Գարի Չիվիչյանը խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել է 17 միավոր, իսկ Գաբրիել Աճեմյանը անցկացրել է 21 րոպե և վաստակել 9 միավոր:
Հանդիպումն ավարտվել է 77-81՝ ի օգուտ Հ.Մ.Ը.Մ. -ի: