La Gazzetta dello Sport հրատարակության իտալացի լրագրող Անդրեա Էլեֆանտը կիսվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի՝ Սերիա Ա ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
«Տրանսֆերային լուրերը, որ գրում է մամուլը, միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Միգուցե «Ինտերն» ու «Յուվենտուսը» հետևում են նրան, բայց խաղացող գնելն այլ հարց է: «Ինտերին» կարող են անհրաժեշտ լինել հարձակվողական խաղացողներ՝ թիմն ուժեղացնելու համար, սակայն նրանց ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում խաղացողներ գնել հունվարին»,- Metaratings.ru-ին ասել է Էլեֆանտը:
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։