«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան հիացմունք է հայտնել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ թիմի առաջընթացի համար։
«Երբեմն ուզում եմ դա հրաշք անվանել: Ալեգրին հիանալի աշխատանք է կատարել, ես տեսնում եմ թիմ, որը կենտրոնացած է, ամուր, ագրեսիվ և մարտունակ:
Ամռանը խոսում էին Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու մասին, սակայն այժմ թիմը չեմպիոնական տիտղոսի իրական հավակնորդ է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 1 միավորով: