«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մարկոս Ժունիորը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
Մարկոսը երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ 57 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։