«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, թե ինչ է մտածում ակումբի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հեռանկարների մասին, ով ծրագրում է ապագայում մարզիչ դառնալ։
«Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում կարիերան ավարտելուց հետո, ինչ էլ որ նա որոշի անել ապագայում: Միգուցե նա կունենա որակներ և հնարավորություններ՝ որպես մարզիչ հաջողության հասնելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։
Ներկայումս 36-ամյա իտալացին հանդես է գալիս «Ունիոնում», որը Բունդեսլիգայում 15-րդ տեղում է։