«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։
Միլանյան թիմը խմբում վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցրած ՊՍԺ-ն նույնպես վաստակել էր 8 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ էր անցել միլանցիներից։
«Մենք հիասթափված ենք Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։ Մենք գիտեինք, որ խումբը բարդ է լինելու, բայց կարծում եմ, որ «Միլանը» ավելիին էր արժանի: Մնացած հանդիպումներում մենք պետք է օգտվեինք մեր հնարավորություններից։ Հիմա ամեն ինչ կանենք Եվրոպա լիգայում հաղթելու համար»,- Պիոլիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։