Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ժոելինտոնը։ 59-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հանդիպման վերջնամասում միլանյան թիմին հաղթանակ պարգևեց Սամուել Չուկվուեզեի խփած գոլը։
F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Տանտերերի կազմում 51-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Ադեյեմին, իսկ 5 րոպե անց ՊՍԺ-ից գոլի հեղինակ դարձավ Ուորեն Զաիր-Էմերին։
Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ ՊՍԺ-ն և «Միլանը» 8-ական միավոր վաստակեցին, սակայն 2-րդ տեղ գրավեց փարիզյան թիմը։ Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն կխաղան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
«Միլանը» կխաղա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։ «Նյուքասլը» 5 միավորով խմբային փուլն ավարտեց վերջին տեղում։