Ֆրանսիական «Մոնակոն» հայտարարել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին: Ըստ համաձայնագրի, ռուս կիսապաշտպանը ֆրանսիական թիմում կմնա մինչև 2024 թ-ի հունիսի 30-ը:
Գոլովինը «Մոնակո» է տեղափոխվել ռուսական ԲԿՄԱ-ից՝ 30 մլն ֆունտի դիմաց: Նախկին համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը: Նոր պայմանագրում հրաժարագին սահմանված չէ:
Ֆրանսիայի ներքին առաջնությունում Գոլովինն անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: