Ճապոնացի բեյսբոլիստ Շոհեյ Օհտանին պայմանագիր է կնքել MLB-ի Լոս Անջելես Դոջերս ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է ESPN-ը, 29-ամյա ճապոնացու հետ պայմանագիրը նախատեսված է 10 տարով, որով նա կստանա 700 մլն դոլար։ Սա համաշխարհային սպորտի պատմության մեջ ամենաթանկարժեք պայմանագիրն է։ Ավելի վաղ՝ 2020 թվականի հուլիսին, Կանզաս Սիթիի պաշտպան Պատրիկ Մաոմեսը 503 միլիոն դոլար արժողությամբ 10 տարվա պայմանագիր է կնքել։

Օհտանին երկու անգամ ճանաչվել է Ամերիկյան լիգայի ամենաարժեքավոր խաղացող: 2023 թվականին Ճապոնիայի հավաքականի հետ հաղթել է World Baseball Classic մրցաշարում և ճանաչվել մրցաշարի MVP։
«Դոջերսի բոլոր երկրպագուներին ես խոստանում եմ միշտ աշխատել թիմի համար և շարունակել անել ամեն ինչ, որպեսզի դառնամ լավագույնը: Մինչև իմ խաղային կարիերայի վերջին օրը ես ցանկանում եմ շարունակել առաջ գնալ ոչ միայն Դոջերսների, այլ ամբողջ բեյսբոլի աշխարհի համար»,- գրել է Օհտանին իր սոցիալական ցանցերում։
Օհտանին 29 տարեկան է և 2018-ից 2023 թվականներին հանդես է եկել «Լոս Անջելես Էնջելս» ակումբում: Մարզիկը երկու անգամ դարձել է Ամերիկյան լիգայի լավագույն խաղացողը (MVP), այդ թվում՝ նախորդ մրցաշրջանում։ Օտանին նախորդ ակումբում վաստակել է 42,269,259 դոլար: 2024 թվականի MLB-ի մրցաշրջանը նախատեսվում է սկսել մարտի 20-21-ը։