Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Գարի Չիվիչյանը և Գաբրիել Աճեմյանը, որոնք հանդես են գալիս Լիբանանի առաջնության Բեյրութի «Հոմենեթմենի» կազմում, մասնակցել են «Բեյրութի» դեմ հանդիպմանը:
Գարի Չիվիչյանը խաղադաշտում անցկացրել է 24 րոպե և վաստակել է 6 միավոր, իսկ Գաբրիել Աճեմյանը անցկացրել է 16 րոպե և վաստակել 7 միավոր:
Հանդիպումն ավարտվել է 91-82՝ ի օգուտ «Բեյրութի»: