«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (1-0):
«Ես ինձ շատ, շատ լավ եմ զգում: Մենք նույն ալիքի վրա ենք, ինչ մեր երկրպագուները, նրանց դրական էներգիան փոխանցվում է մեզ։ Դա մեզ այսօր պետք էր, քանի որ չորեքշաբթի օրվա խաղից հետո հոգնած էինք։
Մենք լավ էինք պայքարում և ունեինք ամուր պաշտպանություն։ Մենք խոսեցինք «Ման․Սիթիի» և «Արսենալի» դեմ խաղում դարպասն անառիկ պահելու անհրաժեշտության մասին, և զարմանալի է, որ մեզ հաջողվեց դա անել:
Մենք ցանկանում ենք լինել լավագույն ութնյակում, բայց շատ թիմեր ցանկանում են այնտեղ լինել: Սկզբում յոթ բարձրակարգ թիմեր կային, բայց մենք կպայքարենք այնտեղ հասնելու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն: