Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է իր թիմի հանդիպումը «Բետիսի» դեմ։
Թիմերը հանդիպել են շաբաթ երեկոյան Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Խաղը վերահսկելիս գոլ բաց թողեցինք, բայց «Բետիսի» ջանքերի շնորհիվ նրանք այսօր արժանի չէին պարտության:
Մենք գոհ ենք արդյունքից, դժվարին հանդիպում էր բարդ մարզադաշտում, մեր մրցակիցը շատ լավ հանդես եկավ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։