Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» հերթական հաղթանակը տարավ՝ չորս գնդակ խփելով «Ուդինեզեի» դարպասը։
Միլանյան թիմի մարզիչ Սիմոնե Ինձագին շատ գոհ է հանդիպման արդյունքներից․
«Մենք շատ գեղեցիկ գոլեր խփեցինք, ես մի փոքր վախենում էի խաղից առաջ, բայց ֆուտբոլիստներն իրենց դրսևորեցին ամեն գովեստից վեր։ «Ուդինեզեն» այստեղ հաղթեց «Միլանին», ուստի մենք լուրջ էինք վերաբերվում նրանց:
Ինձ անվանում են «դև»: Լավ է, շարունակեք ինձ «դև» անվանել: Մեր անմիջական նպատակներն են աշխարհի ակումբային առաջնությունը և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը»,- Սիմոնե Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։