Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Հական Չալհանողլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկուս Թյուրամը։
«Ինտերը» 38 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։