Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Լայպցիգին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Խաղի 15-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ տանտերերի պաշտպան Մաթս Հյումելսը։ 32-րդ րոպեին Բենսեբաինիի ինքնագոլից հետո հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։
Առաջին կեսի վերջնամասում Նիկլաս Զյուլեն վերականգնեց հաշվի հավասարությունը։ 54-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտներն առաջ մղեց «Լայպցիգին», իսկ 90+1-րդ րոպեին հոյւրերի 3-րդ գոլը խփեց Յուսուֆ Պոուլսենը։
2 րոպե անց Նիկլաս Ֆուլկրուգն աչքի ընկավ դորտմունդցիների կազմում։
«Լայպցիգը» 29 միավորով 4-րդ տեղում է։ Դորտմունդի «Բորուսիան» 25 միավորով 5-րդն է։