Ա սերիայի 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Ատալանտային» և 2-3 հաշվով պարտություն կրեց:
38-րդ րոպեին Լուքմանը բացեց հաշիվը, իսկ 45+3-րդ րոպեին Ժիրուն հավասարեցրեց այն:
55-ին Լուքմանը կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 80-րդ րոպեին Յովիչը հավասարեցրեց այն:
Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Կալաբրիան հեռացվեց դաշտից՝ հյուրերին թողնելով 10 հոգով:
Երկու րոպե անց Մուրիելը գրավեց «Միլանի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ատալանտային»:
Այս խաղից հետո «Միլանը» 29 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 23 միավորով՝ 7-րդ: